Новости | КАРАС - Сеть национального питания
Выберите Центр Довставки
menu

ԿԱՐԱՍ. նոր մասնաճյուղ Ավան համայնքում

2017-06-14

ք. Երևան, 15 հունիսի, 2017թ. ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց իր 14-րդ սպասարկման կետը Ավան համայնքում:

Խուդյակով 175/1 հասցեում գտնվող մասնաճյուղը բացօթյա սրճարան է․ Կարասին հատուկ բոլոր դետալները պահպանված են այստեղ։ Ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները:

«Տարիներ շարունակ համայնքի բնակիչ` մեր բազմաթիվ հաճախորդները, դիմում էին իրենց համայնքում մասնճյուղ բացելու առաջարկով: Նման մեծ համայնքում մասնաճյուղ ունենալը շատ կարևոր է նաև մեզ համար: Մասնաճյուղը մի քանի անգամ կբարձրացնի համայնքում իրականացվող առաքման արագությունը, կստեղծի նոր աշխատատեղեր և, հուսով եմ, նաև սիրելի վայր կդառնա բնակիչների համար»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ, "Վերցրու քեզ հետ" և այլն: